ՎԵՐԱԴԱՐՁԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գնված ապրանքի ետ վերադարձն իրականացվում է սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենսդրության համաձայն: "սպառողների իրավունքների պաշտպանության մասին"
Հիշեցում: Ապրանքի ընդունումը:
Ապրանքն ընդունելիս՝ Դուք իրավունք ունեք ստուգել դրա արտաքին տեսքը, թերությունների առկայությունը և փաթեթի պարունակությունը: Առաքված ապրանքի արտաքին տեսքի կամ փաթեթի պարունակության մասին Ձեր ցուցումները կարող եք ներկայացնել միայն վաճառողի կողմից ապրանքի Ձեզ փոխանցելու պարագայում: Առաքումից հետո ապրանքի պահպանման պատասխանատվությունը փոխանցվում է գնորդին և փաթեթի պարունակության ու արտաքին տեսքի մասով նկատառումներ չեն ընդունվում: Առաքման ծառայության կողմից ապրանքի ստացման պարագայում Դուք իրավունք ունեք ստուգելու ապրանքը և փաթեթի պարունակությունը հենց ստացման պահին: Եթե ապրանքի արտաքին տեսքը կամ փաթեթի պարունակությունը չի համապատասխանում Ձեր կատարած պատվերին, ապա կարող եք կազմել ստուգման ակտ, որի հիման վրա կիրականացվի տվյալ ապրանքի փոխանակում կամ գումարի վերադարձ: Առաքման ծառայության թերթիկում ստորագրություն թողնելուց հետո արտաքին տեսքի և փաթեթի պարունակության մասին նկատառումները չեն կարող ընդունվել: Ինտերնետ-խանութից գնված թեյը ենթակա չէ վերադարձի կամ փոխանակման, եթե դրա փաթեթավորումն ամբողջական չէ, կամ այն օգտագործված է:
Ապրանքի պատշաճ որակով վերադարձ 7 օրվա ընթացքում:
Դուք իրավուքն ունեք հրաժարվել ապրանքից կամ պահանջել գումարի վերադարձ ապրանքը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում: Դա հնարավոր է այն պայմանով, որ ապրանքը պատշաճ որակով է, չի կիրառվել, պահպանված է նրա վաճառքի ենթակա տեսքը, պիտակը, փաթեթի վաճառքի ենթակա տեսքը, վաճառքի թղթերը և փաթեթի ամբողջական պարունակությունը: Գումարի վերադարձն իրականացվում է գնորդի կողմից գրավոր պահանջը ներկայացնելուց հետո 10 օրվա ընթացքում: Եթե Դուք գտնվում եք մարզում, ապա գումարի վերադարձն իրականացվում է ապրանքի վերադարձից և զննումից հետո: Պատշաճ որակով վերադարձված ապրանքի համար գումարի ետ վերադարձն իրականացվում է ապրանքի առաքման ծախսը գանձելու պայմանով, եթե առաքումն իրականացվել է առաքող կազմակերպության կողմից:
Ապրանքի պատշաճ որակով վերադարձ 14 օրվա ընթացքում:
Ապրանքի գնման օրվանից 14 օրվա ընթացքում Դուք կարող եք փոխանակել ապրանքը՝ վերադարձնելով այն պատշաճ վիճակում և ստանալ համապատասխանաբար միևնույն ապրանքից կամ այլ ապրանքատեսակ, և սա այն դեպքում, երբ ապրանքը չի օգտագործվել և պահպանված է նրա վաճառքի ենթակա տեսքը, պիտակը, փաթեթի վաճառքի ենթակա տեսքը, վաճառքի թղթերը և փաթեթի ամբողջական պարունակությունը: